ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Աստծո պատկերով ստեղծված Մարդն ինչքան ցած պետք է իջնի, ինչքան փոքրանա, որ անբնականը բնական համարի, տգեղը` գեղեցիկ, մերժելին` ընդունելի

Աստծո պատկերով ստեղծված Մարդն ինչքան ցած  պետք է իջնի, ինչքան փոքրանա, որ անբնականը  բնական համարի, տգեղը` գեղեցիկ, մերժելին` ընդունելի
03.12.2013 | 11:06

ԵՎՐԱԾԱՌԻ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Նրանց համար է թանձրացված պահվում արտաքին խավարը. դուք` լուսազարմներդ, ինչո՞ւ նրանց հետ դեպի նույն խավարը ուղևորվեցիք։
ԵՂԻՇԵ

Ահա՛, մի բարձր բեմահարթակի թե կամրջի վրա կանգնած է երջանիկ զույգը. սրանց շուրջը ու ներքևում կա նույնքան երջանիկ մի մեծ հասարակություն` քաղաքական, հասարակական գործիչներ, բարձր խավի ներկայացուցիչներ, հարազատներ, ծնողներ, բարեկամներ, լրագրողներ։ Հասարակությունը մի շատ արտասովոր ցնծության ու հրճվանքի մեջ է. ծափահարում են, ժպտում, ողջագուրվում, անզուսպ ցնծության մեջ են հայտնվում հատկապես այն պահերին, երբ հարսանեկան զույգը գրկախառնվում ու կարոտագին համբուրվում է։ Եվ երբ դրանք էլի են միախառնվում, մեկի մայրը հուզմունքից մի կողմ թեքվում ու շշնջում է. «Իմ որդին արժանի էր այս երջանկությանը»։ Լսողները հենց տեղում հալվում ու մաշվում են։ Ծափահարություններ, գինու բաժակների զնգոց և ժպտացող, ժպտացող դեմքեր։ Եվ ո՛չ մի ամոթից կարմրած դեմք, ո՛չ մի տրտմություն, սարսափի, զարհուրանքի ո՛չ մի նշան, այն դեպքում, երբ նորապսակները, երկուսն էլ փողկապներ կապած, հաղթահասակ տղամարդ են։ Ի՞նչ է սա` զառանցա՞նք, հեքիա՞թ, գիշերվա չար երա՞զ, բեմական հնա՞րք, թե՞ սահմռկեցուցիչ իրողություն, որ կատարվում է օրը ցերեկով Երկիր մոլորակի վրա։ Ի՞նչ անել, ո՞ւր գնալ. տեսնես արդեն կարո՞ղ ենք տիեզերանավ նստել ու Մարս գնալ։ Մերօրյա գիտնականներից կան, որ ասում են, թե այնտեղ մի ժամանակ կյանք է եղել, անգամ ապացուցել են ուզում, որ եգիպտացիները փարավոնով, բանով, իրենց ողջ հանդերձանքով, իրենց արք ու սարքով եկել ու երկրի վրա մի հզոր ու արտառոց պետություն են հիմնել։ Ասում են` հետո փոշմանել, շատ են ուզել հետ գնալ, բայց չեն կարողացել, էդ անտեր երկնանավերը, երկար ժամանակ անգործ մնալով, ժանգոտվել, շարքից դուրս են եկել։ Կարծում եք` կատա՞կ եմ անում, սա աստղագետների բացահայտումներից ամենաարտառոցը չէ. այնպիսի արտասովոր վարկածներ են առաջ քաշում տիեզերքի, ժամանակի, մոլորակների մասին, որ ուզում ես իսկապես գլուխ-արև առնել ու գնալ Մարս։ Բայց մինչև իմ Մարս մեկնելը ես ուզում եմ շատ հասկանալի մարդկային լեզվով պարզել, թե ովքե՞ր և ինչո՞ւ են ուզում երկրի վրա ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Այդ ովքե՞ր են անընդունելին ընդունելի դարձնում, անբնականը` բնական, անիրականը` իրական։ Ովքե՞ր ծրագրել սկսեցին և անհավատալի հետևողականությամբ առաջանալով` նախ գաղտնորեն, հետո` քողածածկ, ապա արդեն բացահայտ իրականացնել սկսեցին մարդկային ընտիր արժեքները մարդու մեջ սպանելու չարահնար գործընթացը։ Եվ ի՜նչ ջանադրությամբ, ի՜նչ համբերատարությամբ ներմուծում, տարածում և, արդ, պարտադրում են երկրի չորս կողմերի բոլոր ազգերին։ Աստծո պատկերով ստեղծված Մարդը ինչքան ցած պետք է իջնի, ինչքան փոքրանա, որ անբնականը բնական համարի, տգեղը` գեղեցիկ, մերժելին` ընդունելի։ Դրախտի պարտեզում Աստված կանչեց` ո՞ւր ես Ադամ. Ադամը Եվայի հետ թաքնվել էր թփուտներում. նրանք ոչ միայն մեղքի, այլև ամոթի զգացում էին ապրում։
Իսկ հիմա տեսնո՞ւմ եք ինչ խոր լռություն է. չկա հարցը` չկա պատասխան, մարդու, անհատի, մտածող մտքի ամայությունը ձգվել, տարածվել ու բռնել է ողջ մոլորակը։ Հասկանալի լռություն է, չտեսնված փոխըմբռնում. ի՜նչ քաղաքակիրթ, ի՜նչ բարեկիրթ դարձան Երկիր մոլորակի բնակիչները։ Ոչինչ, որ լռության ու ամայության սառույց է կապել երկրի ու երկնքի միջև, և մարդը ոտքով-գլխով հայտնվել է այդ սառցադաշտի մեջ։ Եվ եթե մարդը նման կացության մեջ է հայտնվել, ուրեմն նա գրեթե չկա։ Եթե նա լիներ, մի՞թե նա թույլ կտար, որ խավարը լույսից, վատը` լավից, աղմուկը` լռությունից, անառակությունը` առաքինությունից և, վերջապես, ստորը վեհից բարձր դասվեր։ Ենթադրենք` մարդկության մի մասը իրերի բերումով խելքը թռցրել է. անհեթեթությունը օրինաչափ համարելով` ամեն ինչ գլխիվայր շուռ տալ է կամենում։ Ի՞նչ պիտի անի մարդկության այն մասը, որ իր խելքը դեռ չի թռցրել։ Տեսնո՞ւմ եք` պատասխան չկա... Մինչդեռ հիվանդին հիվանդանոց տանել է պետք, խելագարին` հոգեբուժարան, հարբեցողին` սթափարան, հանցագործին` բանտ, իսկ ձին` ախոռ։ Որովհետև եթե հիվանդին չբժշկես, ախտը նրան կսպանի, ոճրագործը նորանոր ոճիրներ կգործի, ժանտախտը կամ վարակիչ այլ հիվանդություններ տարածվելով` կվարակեն շուրջն ու հեռուն, պատնեշը քանդած ջուրը կհեղեղի շրջակա տարածքները, չզսպված կրակը հրո ճարակ կդարձնի ամեն ինչ։ Ի՞նչ կարող ես անել, երբ այսպիսին է տարերքի բնույթը։ Երբ խաթարվում է բնականոնը, դրան հաջորդում է պատուհասը։
Արև ծագեց երկրի վրա, և Ղովտը մտավ Սեգոր։
Տերը երկնքից ծծումբ և կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա։
Ծննդոց 19.23


ԵՐԲ ԽԱԹԱՐՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆԸ, ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է ՊԱՏՈՒՀԱՍԸ
Աբրահամը վաղ առավոտյան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ, նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը և տեսավ, թե ինչպես երկրի բոցը բարձրանում է հնոցի բոցի պես։
Ծննդոց 19.27-28

Ասում ենք` մարդն ազատ է. ինչ ուզում է, թող անի, ընտրությունը մարդու անձնական իրավունքն է, այստեղ մարդու պարտականության կամ պատասխանատվության մասին խոսք չկա։ Սա դիմակահանդես է. այստեղ մարդիկ թափառում են երկու-երեք դեմքով, ոչ մի սկզբունք, ոչ մի արգելապատնեշ, ոչ մի դատապարտվածություն. դատ ու դատաստան սահմանված են միայն նրանց համար, ովքեր չեն ընդունում այս նոր խաղի կանոնները։ Այո՛, մարդը ազատ է, բայց ահա՛ մեղքն ու հանցանքը մարդուց խլում են այդ ազատությունը, և մեղսագործն ու հանցագործը դատաստանի առաջ են կանգնում. գողը` գողության համար, բռնացողը` բռնության, դավաճանը` մատնության։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչով են զբաղված միասեռականները. անշուշտ, դա իրենց գործն է, իրենց ընտրած կյանքի կերպը, եթե դրանք լուռ, աննկատ մնային, եթե ամայի եզերք կամ անմարդաբնակ ափ գտնեին, ո՞ւմ ինչ գործն է. իրենք իրենց վիճակի տերն են։ Բայց մարդկանց միջավայրում ախտը տարածվում է մոլախոտի պես. մեկը երկրորդին է փնտրում, երկրորդը երրորդին է իր ցանցը գցում, երրորդը չորրորդին է խաբում կամ բռնանում, և այդպես փոխանցվելով տարածվում, բազմանում է մի բան, որ ախտի պես վարակիչ է ու մահացու։ Մարդու իրավունքի այսօրինակ չափանիշները պաշտպանողներին շատ անգամ հարց տված կլինեն, բայց մի անգամ էլ հարցնենք` իբրև հայ մարդ` դուք կուզեի՞ք, որ ձեր տղան հարս բերեր ձեր տուն մի ուրիշ տղայի, կամ կուզեի՞ք, որ ձեր աղջիկն ամուսնանար աղջկա հետ։ Մեղա՜ Աստծո։ Ով կմտածեր, որ կգա մի օր, որ Հայաստանում էլ սրանք իբրև օրախնդիր հարցեր կդրվեն քննարկման։
«Նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բաներ գործողները մահվան են արժանի, և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»։
Հռոմեացիներին 1.32
Գիտուն մարդիկ մեզ համար անգամ բացատրեցին, որ «գենդեր» բառը վախենալու չէ, որ այս բառի տակ թաքնված սարսափազդու իմաստներ չկան։ Վերջերս շատ լուրջ տեսքով մի կին հեռվից եկել ու բացատրում էր, որ այդ բառի հետևում թաքնված վտանգներ չկան. շատ սրտնեղած բացատրում էր, որ մենք թյուրըմբռնում ունենք, որ այդ բառի ու մեր միջև թյուրիմացություն կա։ Այդ խեղճ մարդիկ հեռվից ու մոտից ասում, բացատրում, չարչարվում են, իսկ մենք անխելքի պես ոչինչ չենք ըմբռնում։
Դրանց իրենց տուն պիտի ուղարկել. այո՛, մենք խնդիրներ իսկապես շատ ունենք, բայց դրանք բացառապես այն խնդիրներն են, որ մենք ինքներս պիտի լուծենք։ Իբրև իսկական հայեր` մենք շատ ենք սիրել Եվրոպան. սրանց բարքերը, գրականությունը, գաղափարները, կենսաձևը և այն ամենը, ինչ եվրոպական է։ Այսպես եղել է ոչ միայն որ եվրոպական ժողովուրդները քրիստոնյա են, այլև խառնվածքի, հոգեկերտվածքի, ազատաբաղձ պահվածքով և մի անհայտ պատճառի համընկնման համար։ Բոլոր այն գաղափարները, ուսմունքները, արժեքները, որ բարի էին, գեղեցիկ, ընտիր, բարձր, ուսանելի, մենք ճանաչել ու ավելի, քան պետք էր, վերցրել ենք. շատ անգամ էլ անմտորեն ընդօրինակել։ Մենք հին ու բարի Եվրոպային շատ շնորհակալ ենք։ Եթե նրանք այսօր օգտակար ու ընտիր արժեքներ ունենային, մենք առանց իրենց օգնության էլ կվերցնեինք. մենք ինչ-ինչ, բայց լավն ու վատը ճանաչում ու գնահատում ենք։ Բայց այն ցածր արժեքները, ստորակարգ բաները, որ ուսապարկերը լցրած` բոշի նման երկրեերկիր են թափառում ու առաջարկում բոլորին, շատ ամոթալի ու խայտառակ մի բան է։ Եթե մենք նրանց մեր բարեկամներն ենք համարում, ապա պիտի հրաժարվենք իրենց բերած «նվերներից» և խորհուրդ տանք իրենց տանը նստել, ու եթե կարողանան վերադառնալ իրենց հին ու բարի ժամանակներին` նորից իրենց ձեռքը վերցնեն Աստվածաշունչը։ Այն Աստվածաշունչը, որով կրթվեցին, սնվեցին ու լուսավորվեցին, որի արժեքներով կառուցեցին իրենց հոգևոր և մշակութային կյանքը, իրենց սահմանադրությունը, իրենց բարքն ու կենցաղը։ Բայց, ինչպես առաջադիմությանը և բարգավաճմանը հաջորդում է ինքնագոհ հպարտությունը, այդպես էլ հպարտ ինքնաբավությանը հետևում է աղետը։ Քանի որ մեր եվրոպացի բարեկամներին որոշել ենք մի քիչ իրենց տեղը դնել, էլի մի քանի բան ասենք։ ՈՒրեմն սրանք, շատ լուսավորվելով, ոչ միայն ուրացան Աստծո շնորհած աննման պարգևները, այլև մոռացան հին ու իմաստուն Արևելքի դպրոցը, ուր մտան իբրև իմացության ծարավի աշակերտներ ու դուրս եկան իբրև երախտամոռներ։
Այստեղ հիշենք մեր հանճարեղ լոռեցու` Թումանյանի այս տողերը. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու իրենց հոգու անապատից խուսափում են խառներամ դեպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու»...
Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների։


Բ Պետրոս 2.6

Սուրեն ՊՈՂՈՍՅԱՆ
Բանաստեղծ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ